«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Նիկոլը «թիկունք» եղավ Բագրատյանին

Նիկոլը «թիկունք» եղավ Բագրատյանին
29.04.2014 | 14:31

«Ձեր համար եմ դրել, որ էս երկիրը մի օր երկիր դառնա, հասկանո՞ւմ եք»,- լրագրողների այն հարցին, թե ինչու է իր թեկնածությունն առաջադրել, վրդովված այսպես պատասխանեց Հրանտ Բագրատյանը, իսկ ՀԱԿ-ի բոյկոտին ու իրեն չաջակցելուն էլ պատգամավորը հանգիստ է վերաբերվում` հարցի սլաքն ուղղելով խմբակցությանը: «ՀԱԿ խմբակցությունը մյուս խմբակցությունների նման չէ: Մենք յոթ պատգամավոր ենք՝ հինգ կուսակցությունից: Էդ քաղաքական ուժը, որն ստեղծել է խմբակցությունը, հիմա չկա: Իրենց հարցրեք, թե ինչու չեն մասնակցում»,- հավելեց Բագրատյանը:

Սակայն ՀԱԿ խմբակցությունից, այդուհանդերձ, Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկող եղավ. Նիկոլ Փաշինյանը, որն իր մասնակցությունը բացատրեց Բագրատյանի առաջադրմամբ: «Քանի որ տվյալ իրավիճակում կա Հրանտ Բագրատյանի առաջադրումը, և բոյկոտը չի խոչընդոտում խորհրդարանական մեծամասնության պլաններին, այս պարագայում ինձ համար բարոյական պարտք էր իմ դիրքորոշումն արտահայտելը՝ կողմ քվեարկել Հրանտ Բագրատյանին և դեմ քվեարկել Գալուստ Սահակյանին»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ